Նոյեմբերի 17-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը կազմակերպել էր Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ ժողովրդի տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված` «Ա. Խաչատրյանը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին» ժամանակավոր ցուցադրությունը և դասախոսությունը ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի ուսանողների համար: Ուսանողները սկզբում շրջեցին թանգարանի ցուցասրահներով, այնուհետև լսեցին թանգարանի գիտաշխատող Քրիստինե Հովսեփյանի դասախոսությունը, որը զուգորդված էր կոմպոզիտորի այդ տարիների ստեղծած երաժշտության և սլայդերի ցուցադրությամբ: