Փետրվարի 12-21-ը ՌԴ-ի Սոչի քաղաքում տեղի ունեցավ Փառատոների Եվրոպական ասոցիացիայի և ՌԴ մշակույթի նախարարության համատեղ կազմակերպած Արվեստների ձմեռային միջազգային IX փառատոնը, որի շրջանակներում կազմակերպվել էր նաև «Տարածաշրջանի զարգացում. Միասնական մշակութային միջավայրի ստեղծում » խորագրով միջազգային գիտաժողովը: Որպես Երաժշտական թանգարանների և հավաքածուների ասոցիացիայի անդամ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, ի դեմս տնօրեն Արմինե Գրիգորյանի, մասնակցեց նշված գիտաժողովի «Թանգարանները որպես համերգային հրապարակ» սեկցիայի աշխատանքներին: Արմինե Գրիգորյանը հանդես եկավ զեկուցումով՝ ներկայացնելով Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի երաժշտական գործունեությունը: ՌԴ մշակույթի նախարար Վ. Մեդինսկին և Ասոցիացիայի նախագահ, նախարարի խորհրդական Մ. Բրիզգալովը նույնպես ելույթ ունեցողների թվում էին: