Բաց է՝ երկ.-ուրբ. ժամը՝ 11:00-17:00, շբթ.՝ 11:00-16:30
Հովանավոր՝
Վերադառնալ բոլոր նորություններին

«Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները Խաչատրյանի տանը» ծրագրի մեկնարկը

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և Արամ Խաչատրյան տրիոյի նախաձեռնությամբ, ինչպես նաև DVV International-ի և Թանգարանային կրթության կենտրոնի աջակցությամբ հունիսի 2-ից կմեկնարկի «Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները Խաչատրյանի տանը» ծրագիրը: Պարբերաբար տուն-թանգարանում կհյուրընկալվեն գերմանացի կոմպոզիտորների թանգարանները: Առաջին հանդիպման ընթացքում կներկայացվի նշանավոր կոմպոզիտոր Յ. Բրամսի թանգարանը: Երեկոյի ընթացքում կհնչեն նաև կոմպոզիտորի ստեղծագործությունները: Ելույթ կունենան Արամ Խաչատրյանի տրիոն՝ Արմինե Գրիգորյան /դաշնամուր/, Կարեն Քոչարյան /թավջութակ/, Կարեն Շահգալդյան /ջութակ/, ինչպես նաև Մաքսիմ Նովիկովը/ալտ/, և Աննա Մայիլյանը /մեցցո սոպրանո/: Ծրագրում՝ Sonata for piano and violin #1, G-dur, op.78, “Contemplation” for violin and piano, Scherzo for violin and piano, Two songs for voice, viola and piano, op.91, Piano quartet g-moll, op.25

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան © 2023. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է Urban Events-ի կողմից