Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, Երևանում մեկնարկեց նրա անվան երաժշտական միջազգային 12-րդ մրցույթը, որը առաջին անգամ անցկացվում է դիրիժորություն մասնագիտությամբ: Մրցույթի մամլո ասուլիսը և մասնակիցների վիճակահանությունը ըստ ավանդույթի անցկացվեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: