Բաց է՝ երկ.-ուրբ. ժամը՝ 11:00-17:00, շբթ.՝ 11:00-16:30
Հովանավոր՝
Վերադառնալ բոլոր նորություններին

«Նվիրում հայ զինվորին» համերգ

«Նվիրում հայ զինվորին» – այս խորագիրն է կրում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը, որը տեղի կունենա հունիսի 16-ին, ժամը՝ 19:00-ին: Վոկալ երաժշտության երեկոյի ընթացքում ելույթ կունենան ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Մայիլյանը /մեցցո սոպրանո/, Արմինե Խաչատրյանը / սոպրանո/, Արմինե Վարդանյանը / սոպրանո/, Լուիզա Երեմյանը / սոպրանո/, Նարինե Ադոնցը / սոպրանո/, Տաթև Թադևոսյանը / սոպրանո/, Անուշ Մարտիրոսյանը / մեցցո սոպրանո/, Կիմ Սարգսյանը / բարիտոն/, Էլեն Կիրակոսյանը /դաշնամուր/: Գեղարվեստական ղեկավար՝ Աննա Մայիլյան: Ծրագրում ընդգրկված են հայ և գերմանացի կոմպոզիտորների վոկալ ստեղծագործությունները: Համերգը բարեգործական է և հասույթը կտրամադրվի վիրավորված զինվորականներին: Մուտքն ազատ է:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան © 2023. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է Urban Events-ի կողմից