Մայիսի 8-ին, ժամը 14: 00-ին սիրով հրավիրում ենք Արամ Խաչատրյանի տուն-թանգարան` մասնակցելու Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված համերգին:
Համերգի ընթացքում կհնչեն Հայրենական պատերազմի տարիներին ծնված հաղթական երգեր, ինչպես նաև հայտնի հայ կոմպոզիտորների հայրենասիրական կատարումներ:
Ելույթ կունենան Կլարա Կարապետյանը/սոպրանո/, Էմմա Ջոթյանը/սոպրանո/, Արևիկ Պողոսյանը/դաշնամուր/: