Այս տարի Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին՝ «Ժառանգությունը և բնությունը» խորագրի ներքո:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, միանալով համաեվրոպական այս ակցիային, կիրականացնի հետևյալ միջոցառումները.
Սեպտեմբերի 30-ին, ժամը 13:00-ից.
1. Համերգ՝ Գ.Աճեմյանի անվան ջութակահարների անսամբլի մասնակցությամբ
2. Դասախոսություն՝ Ա.Խաչատրյանի «Գայանե» բալետը թեմայով
3. «Սուսերով պար»-ի մասին տարբեր ժամանակաշրջանների տեսահոլովակների ցուցադրում
4. «Գայանե» բալետի վերաբերյալ խաղ վիկտորինա