Ամանորին ընդառաջ
Դեկտեմբերի 21-ին ժամը՝ 12:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հյուրընկալեց Օրրան մանկական կենտրոնի հրաշք փոքրիկներին:
Ծրագրի ընթացքում երեխաները ծանոթացան տուն-թանգարանի ցուցադրությանը, իմացան հետաքրքիր փաստեր Ա. Խաչատրյանի «Դիմակահանդես»-ի ստեղծման պատմությունից, դիտեցին հատվածներ «Դիմակահանդես» բալետից, երգեցին, պարեցին, զվարճացան, այնուհետև տաղանդավոր նկարչուհի Արևիկ Առաքելյանի օգնությամբ պատրաստեցին դիմակներ և հանրահռչակ վալսի հնչյունների ներքո միասին տոնեցին գալիք Ամանորը: