Բաց է՝ երկ.-ուրբ. ժամը՝ 11:00-17:00, շբթ.՝ 11:00-16:30
Հովանավոր՝
Վերադառնալ բոլոր նորություններին

Հայկական երաժշտական մշակույթի օրը՝ «Արամ Խաչատրյանը և հայկական կոմպոզիտորական հնգյակը» խորագրի ներքո

Փետրվարի 17-ին, ձմեռային միջազգային XIII-րդ արվեստի փառատոնի շրջանակներում Սոչիի կամերային և երգեհոնային երաժշտության տանը անցկացվեց հայկական երաժշտական մշակույթի օրը՝ «Արամ Խաչատրյանը և հայկական կոմպոզիտորական հնգյակը» խորագրի ներքո: Փառատոնի շրջանակներում առաջին անգամ հանդիսատեսը հիանալի հնարավորություն ունեցավ ծանոթանալու Հայաստանի կոմպոզիտորական դպրոցի հայտնի ներկայացուցիչների` Արամ Խաչատրյանի և «Հայկական հնգյակի» կոմպոզիտորների հետ (Ալեքսանդր Հարությունյան, Առնո Բաբաջանյան, Էդվարդ Միրզոյան, Ղազարոս Սարյան և Ադամ Խուդոյան): Սիրված հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կատարվեցին Խաչատրյան Տրիոյի երաժիշտների կողմից՝ Արմինե Գրիգորյան/դաշնամուր/, Կարեն Շահգալդյան/ջութակ/, Կարեն Քոչարյան /թավջութակ/: Նույն օրը տեղի ունեցավ ստեղծագործական հանդիպում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի աշխատակիցների հետ (Տաթևիկ Գրիգորյան, Լենա Միսակյան): Հանդիպմանը մասնակցեցին նաև Արամ Խաչատրյանի թոռնուհին՝ երաժշտագետ Օլգա Կուզինան, Ղազարոս Սարյանի դուստրը՝ բանասեր և արվեստաբան Սոֆյա Սարյանը, ինչպես նաև արվեստագիտության դոկտոր, Սանկտ Պետերբուրգի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր՝ Իգոր Վորոբյովը և այլոք: Բացի այդ, դահլիճի նախասրահում բացվեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ֆոնդային հավաքածուներից բաղկացած լուսանկարչական ցուցահանդեսը, որը ներկայացված կլինի մինչև փառատոնի ավարտը:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան © 2023. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է Urban Events-ի կողմից