Բաց է՝ երկ.-ուրբ. ժամը՝ 11:00-17:00, շբթ.՝ 11:00-16:30
Հովանավոր՝
Վերադառնալ բոլոր նորություններին

Առցանց գործունեություն

Հարգելի բարեկամներ,

Այս օրերին տուն-թանգարանը, միանալով ՀՀ ԿԳՄՍ նախարարության “Տնից՝ թանգարան” ծրագրին, ակտիվ գործունեություն կծավալի առցանց:

Մնալով տանը, ձեր ազատ ժամանակը առավել բովանդակալից անցկացնելու համար,առաջարկում ենք այցելել սոց. ցանցերում տուն-թանգարանի էջերը, հատկապես՝ ֆեյսբուքյան: Այստեղ ձեզ կներկայացվեն թվեր ու փաստեր Արամ Խաչատրյանի բազմաբեղուն, հետաքրքիր իրադարձություններով լի կյանքից, կծանոթանաք թանգարանի հազվագյուտ ցուցանմուշներին ու նրանց հետ կապված պատմություններին, կըմբոշխնեք Մաեստրոյի անմահ երաժշտության հնչյունները, կդիտեք լուսանկարներ և տեսանյութեր: Կլինեն նաև վիկտորինա-մրցույթներ:

Ակնկալում ենք ձեր հաճախակի այցելությունները վիրտուալ թանգարան:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան © 2023. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է Urban Events-ի կողմից