Ապրիլի 30-ին, ժամը՝ 15:00 սիրով հրավիրում ենք մասնակցելու «Ազգային նվագարաններ»-ի վարպետության դասին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:
Ընթացքում ներկայացվելու են 3 ազգային նվագարաններ՝
Ուդ՝ Մարզպետ Փոթոյան Դուդուկ՝ Հարություն Չքոլյան
Կաշվե դհոլ՝ Ավետիս Քեոսեյան
Տոմսի արժեքը՝ 300 դր (ներառում է շրջայց թանգարանում):
Համակազմակերպիչ՝
Մհեր Փոթոյան մշակութային ՀԿ
«Մհեր Փոթոյան մշակութային ՀԿ-ն ստեղծվել է Արցախյան վերջին պատերազմում հերոսաբար զոհված տաղանդավոր քյամանչահար Մհեր Փոթոյանի եղբոր՝ Նարեկ Փոթոյանի կողմից, նպատակ ունենալով պահպանել, վերաարժևորել հայկական երաժշտությունն ու բացահայտել նոր տաղանդավոր երաժիշտ-կատարողների և արվեստագետների»։