Ցուցադրության 5 օրերի ընթացքում իր աշխատանքներն է ներկայացնելու նկարիչ՝ Ռաֆֆի Ղազարյանը:
Ցուցահանդեսի բացումը վստահել ենք Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի ժողովրդական երգեցողության և նվագարանների բաժինների ուսանողներին: Սպասվում են գեղեցիկ երաժշտական կատարումներ:
Մուտքավճարը` սկսած 1000 ֏-ից՝ բարեգործական հիմունքներով:
«Մհեր Փոթոյան մշակութային ՀԿ-ն ստեղծվել է Արցախյան վերջին պատերազմում հերոսաբար զոհված տաղանդավոր քյամանչահար Մհեր Փոթոյանի եղբոր՝ Նարեկ Փոթոյանի կողմից, նպատակ ունենալով պահպանել, վերաարժևորել հայկական երաժշտությունն ու բացահայտել նոր տաղանդավոր երաժիշտ-կատարողների և արվեստագետների»։