Հունիսի 14-ին, ժամը՝ 11:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Խաչատրյանի արվեստը և երաժշտության քաղաքականությունը» խորագիրը կրող միջազգային կոնֆերանսը:
Կազմակերպիչներ՝
«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ,
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ,
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախումբ
Բանախոսներ՝
1. Երաժշտագետ, Վայմարի երաժշտական բարձրագույն դպրոցի պրոֆեսոր դր․ Յակով Նեմցով
2. Հայաստանի Պետական Սիմֆոնիկ Նվագախումբ ՊՈԱԿ տնօրեն Սարգիս Բալբաբյան
3.Երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, արվեստագիտության թեկնածու,դոցենտ Լուսինե Սահակյան
Կոնֆերանսն ուղեկցվելու է հայերեն-ռուսերեն, ռուսերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանությամբ։
Կոնֆերանսի հղումը՝ https://www.facebook.com/events/4034006856686091/?ref=newsfeed