«Մենամարտ» դուետը Երևանում՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հանդես եկավ եզակի համերգային ծրագրով.
Ջութակահար ԿԱՐԵՆ ՇԱՀԳԱԼԴՅԱՆԸ և ալտահար ՄԱՔՍԻՄ ՆՈՎԻԿՈՎԸ կատարեցին հատուկ իրենց համար գրված լատվիացի կոմպոզիտոր Պելեցիսի կապրիսները:
Նշենք, որ Պելեցիսը լատվիացի ժամանակակից տաղանդավոր կոմպոզիտորներից է: Նա եղել է Արամ Խաչատրյանի աշակերտը: