Բաց է՝ երկ.-ուրբ. ժամը՝ 11:00-17:00, շբթ.՝ 11:00-16:30
Հովանավոր՝
Վերադառնալ բոլոր նորություններին

«Ռախմանինով. ռուս կոմպոզիտոր կամ աշխարհի քաղաքացի»

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում տեղի ունեցավ «Ռախմանինով. ռուս կոմպոզիտոր կամ աշխարհի քաղաքացի» կլոր սեղանը, որին մասնակցեցին Երաժշտության թանգարանի գլխավոր տնօրեն՝ Մ. Բրիզգալովը, Ինստիտուտի տնօրեն՝ Ա.Ասատրյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն՝ Ա.Գրիգորյանը, առաջատար գիտաշխատողներ։

Կլոր սեղանի ընթացքում ստորագրվեց Համագործակցության հուշագիր Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի և Արվեստի ինստիտուտի միջև։

Ռախմանինովին նվիրված հանդիսությունները Երևանում անցկացվում են ՌԴ մշակույթի նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի աջակցությամբ և հովանավորությամբ:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան © 2023. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է Urban Events-ի կողմից