Բաց է՝ երկ.-ուրբ. ժամը՝ 11:00-17:00, շբթ.՝ 11:00-16:30
Հովանավոր՝
Վերադառնալ բոլոր նորություններին

Ստեղծագործական հանդիպում Հայ-Ռուսական Համալսարանում՝ նվիրված Մաեստրո Արամ Խաչատրյանին


ՀՌՀ պատվավոր հյուրերի շարքում էին ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Միքայել Հեքիմյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող, ԻԿՕՄ Հայաստանի խորհրդի անդամ Լենա Միսակյանը, Ստեղծարար արդյունաբերության բաժնի վարիչ Նինա Կևորկովան, ինչպես նաև Հայաստանի Հանրային Ռադիոյի հաղորդումների հեղինակ Օլգա Առաքելյանն օգնեցին ներկաներին սուզվել Մաեստրոյի երաժշտության հիասքանչ աշխարհը։

ՀՌՀ-ի պատվավոր հյուր, «Մայակ» ռադիոկայանի երաժշտության մասին հաղորդումների հեղինակ և վարող՝ Լյուդմիլա Դուբովցևան, կիսվեց Մեծ կոմպոզիտորի մասին իր հիշողություններով:

Հանդիպման բացումը իրականցրեց ՀՌՀ ռեկտոր, ՀՀ և ՌԴ տնտեսագիտության դոկտոր Էդվարդ Սանդոյանը:

ՀՌՀ Մշակույթի տան տնօրեն Գեորգի Սարաջյանը կատարեց Արամ Խաչատրյանի հայտնի ստեղծագործություններից։

Միջոցառման շրջանակներում ցուցադրվեց ՌԴ վաստակավոր արտիստ, Ռուսական Հեռուստատեսության Ակադեմիայի անդամ՝ Վալենտին Տերնյավսկու ֆիլմը՝ Արամ Խաչատրյանի կյանքի և գործունեության մասին։
Հյուրերի թվում էր նաև Հայաստանում Ռուսական տան ղեկավարի տեղակալ Վիկտորյա Դերիպասկոն։

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան © 2023. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է Urban Events-ի կողմից