2024 թվականի դեկտեմբերի 19-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ավանդույթ դարձած երաժշտական հանդիպում, որը նվիրված էր 19-րդ դարի նորվեգացի կոմպոզիտոր Էդվարդ Գրիգին։
Տուն-թանգարանի գիտաշխատող Տաթևիկ Գրիգորյանն ամփոփ ներկայացրեց կոմպոզիտորին և Նորվեգիայում գտնվող նրա Տրոլհաուգեն տուն-թանգարանը։



Իսկ համերգի երկրորդ մասում մեցցո սոպրանո Աննա Մայիլյանի կատարմամբ և Ս․ Բարսեղյանի նվագակցությամբ հնչեցին En Svane, Med en primula veris, Zur rosenzeit, Tyteberet, Fyremal վոկալ գործերը։

Համերգն եզրափակվեց երրորդ սոնատով՝ գրված ջութակի և դաշնամուրի համար։ Հետաքրքրական էր և՛ ծրագիրը և՛ նրանում ընդգրկված ստեղծագործությունների հաջորդականությունը, հատկապես այն, որ համերգ-հանդիպումը սկսվեց և ավարտվեց Է․ Գրիգի սոնատներով՝ G-dur – C-dur լուսավոր տոնայնական հաջորդականությամբ։

Եվ այս ամենի հետ մեկ տեղ, գործիքի և ստեղծագործության հանդեպ ունեցած կատարողների ազնվությունը ապահովեց կատարողական փայլն ու բարձր մակարդակը։

Համոզված ենք, որ «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» ծրագրի շրջանակներում մեծ պատասխանատվություն, նվիրվածություն և պրոֆեսիոնալիզմ պահանջող նմանատիպ դեռ շատ հանդիպումներ կլինեն տարբեր կոմպոզիտորների հետ, որն անշուշտ կնպաստի մեր մշակութային կյանքի զարգացմանը։
Հեղինակ՝ Սոֆյա Դավթի Խաչատրյան
ԵՊԿ Հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոն
Երաժշտագիտության մագիստրատուրա, I կուրս













