Նոր համագործակցության գեղեցիկ արդյունք:
Վերահրատարակվել է Արամ Խաչատրյանի կյանքի վերջին 50 տարիների ընթացքում գրված նամակների ռուսերեն ժողովածուն, որը նաև համալրվել է տուն-թանգարանի կողմից հավաքված նոր նամակներով և լուսանկարներով:

Ժողովածուի վերահրատարակմանը մեծապես աջակցել և հովանավորել են «ԱԿԲԱ ԲԱՆԿԸ» և «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
Նախագիծը հնարավոր է դարձել իրականացնել Ակբա բանկի բարեգործական Visa քարտերով անկանխիկ գործարքների միջոցով ստացված գումարի շնորհիվ:
Հատուկ շնորհակալություն Visa Barerar քարտապաններին, որոնց անկանխիկ փոխանցումների շնորհիվ կյանքի կոչվեց այս հրաշալի նախագիծը:

Տպագրությունը՝ «Եգեա» տպագրատան: