Բաց է՝ երկ.-ուրբ. ժամը՝ 11:00-17:00, շբթ.՝ 11:00-16:30
Հովանավոր՝
Վերադառնալ բոլոր նորություններին

«Интермузей 2025» միջազգային փառատոն

Arm/Rus

🌎 Թանգարան — ժառանգության լաբորատորիա

Մայիսի 21-25-ը Մոսկվայում տեղի ունեցած «Интермузей 2025» միջազգային փառատոնին մասնակցեցին 26 երկրներից 40 օտարերկրյա պատվիրակներ:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը ներկայացրեց ավագ գիտաշխատող Լենա Միսակյանը՝ «Թանգարանի թվային վերափոխումը։ Ինչպե՞ս չխեղդվել թվայինի մեջ և պահպանել հոգին» խորագիրը կրող նստաշրջանում:

Լենա Միսակյանը ներկայացրեց մի շարք նախագծեր, կրթական ծրագրեր, համերգներ և ցուցահանդեսներ, որոնք իրականացվում են Մաեստրոյի տանը՝ նորագույն տեխնոլոգիաների լայն կիրառմամբ: Լենան նաև խոսեց առաջատար ՏՏ ընկերությունների հետ առկա և ապագա համագործակցություններից, առաջիկա ծրագրերից:

Զեկուցողների թվում էին դաշնային և տարածաշրջանային մասշտաբի առաջատար մշակութային հաստատությունների փորձագետներ, գիտական համայնքի ներկայացուցիչներ, նորարարության, դիզայնի և հաղորդակցության ոլորտի մասնագետներ: Բոլոր օտարերկրյա հյուրերի համար պատրաստվել էր հատուկ գործնական և մշակութային ծրագիր:

«Интермузей 2025»-ը ներառեց.

• ավելի քան 18 հազար այցելություն

• 6 վայր

• 112 գործնական նստաշրջան

• 430 զեկուցող ՌԴ-ից

• 40 պատվիրակ 26 արտասահմանյան երկրներից

• 7 համաժողով

• 3 եզակի ցուցահանդես՝ թանգարանային աշխատանքի վերաբերյալ

• 30-ից ավելի փորձագետներ՝ «Արագ հանդիպումների» շրջանակներում

• 50 բաց միջոցառում, որոնք հասանելի էին ոչ միայն մասնագետներին, այլև ուղղակի մասնակիցներին:

#Интермузей2025#intermuseum2025

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

МУЗЕЙ — ЛАБОРАТОРИЯ НАСЛЕДИЯ

С 21 по 25 мая в Международном фестивале «Интермузей 2025» приняли участие 40 иностранных спикеров из 26 стран мира.

Дом-музей Арама Хачатуряна, в качестве одного из приглашенных спикеров, представила старший научный сотрудник музея Лена Мисакян, в рамках сессии на тему – “Цифровая трансформация музея. Как не утонуть в цифре и сохранить душу “. Лена Мисакян представила ряд проектов, образовательных программ, концерты и выставки, которые осуществляются в Доме Маэстро, с использованием новейших технологий, уже не первый год, а также, о нынешнем и последующем сотрудничестве с ведущими IT компаниями, коллаборациях и т.д.

Среди спикеров были эксперты от ведущих культурных институций федерального и регионального масштаба, представители научного сообщества, специалисты в области инноваций, дизайна и коммуникаций.

Для всех иностраных гостей была подготовлена специальная деловая и культурная программа.

Интермузей 2025 – это

более 18 тысяч посещений

6 площадок

112 сессий деловой программы

430 спикеров из РФ

40 делегатов из 26 зарубежных стран

7 конференций

3 уникальные выставки о музейном деле

Более 30 экспертов в рамках «Быстрых встреч»

50 открытых мероприятий, доступных не только специалистам, но и всем желающим.

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան © 2023. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ | Պատրաստված է Urban Events-ի կողմից