

ԻԿՕՄ Հայաստանի պատվիրակները Դուբայում
2025 թ․-ի նոյեմբերի 11-17-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում տեղի ունեցավ Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) 27-րդ միջազգային համաժողովը և դրա շրջանակներում կազմակերպված «ICOM Museum Fair 2025»-միջազգային թանգարանային էքսպոն։
ԻԿՕՄ-ի համաժողովի այս տարվա 4500 մասնակիցների շարքում էին նաև Հայաստանի տարբեր թանգարանները ներկայացնող 10 պատվիրակները, այդ թվում՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի աշխատակիցներ Աննա Ասոյանը և Լենա Միսակյանը /Կրթական ծրագրերի, միջոցառումների և ցուցադրությունների կազմակերպման բաժին/։
ԻԿՕՄ-ը թանգարանային ոլորտի համար նշանակալի միջազգային հարթակ է, որը միավորում է աշխարհի թանգարանների մասնագետներին՝ քննարկելու ոլորտի զարգացմանն առնչվող հրատապ խնդիրներն ու համաշխարհային մարտահրավերները։
Այս տարվա համաժողովը անցկացվեց «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» խորագրի ներքո։
![]()
Միջազգային մեծածավալ այս իրադարձության ընթացքում Մաեստրոյի տուն-թանգարանը ներկայացնող Աննա Ասոյանն ու Լենա Միսակյանը մասնակցեցին փորձի փոխանակման բազմաբովանդակ վարպետության դասերին, կոնֆերանսներին, էքսպոներին, ինչպես նաև մշակութային ու գործնական ծրագրերին։
Այսպիսի հանդիպումները հնարավորություն են տալիս նոր գիտելիքներ ձեռք բերել, բացել համագործակցության նոր ուղիներ և համաշխարհային թանգարանային համայնքի մաս լինել։
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
ICOM Armenia Delegates in Dubai
From November 11 to 17, the ICOM Armenia delegation — including Anna Asoyan and Lena Misakyan from Aram Khachaturian Museum /Department of Educational Programs, Events, and Exhibitions/ — took part in the ICOM General Conference held in Dubai, UAE.
Representing Armenia, the team of 10 delegates attended diverse workshops, conferences, expos, as well as cultural and practical programs.
![]()
Such international gatherings open new paths for collaboration, professional growth, and meaningful exchange within the global museum community.
#icomgeneralconference2025#icomarmenia






