Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հյուրընկալեցինք ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացին:
Տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանի ուղեկցության հարգարժան դեսպանը ծանոթացավ Տուն-թանգարանի ցուցադրությանը, Հուշային հատվածին և իր տպավորություններով կիսվեց Տուն-թանգարանի տպավորությունների գրքում:
Նշենք, որ այցը Դեսպանի նախաձեռնությամբ էր, ով շատ հետաքրքրված էր Արամ Խաչատրյանի ստեղծագործական ժառանգությամբ և գործունեությամբ: