Հուլիսի 8-ից Երևանում մեկնարկել է «Արագած» երաժշտական միջազգային փառատոնը: Փառատոնին մասնակցում են աշխարհահռչակ երաժիշտներ, մանկավարժներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ:
Փառատոնի շրջանակներում հերթական համերգը կկայանա հուլիսի 16-ին, ժամը 19:30-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում: Համերգային գեղեցիկ ծրագրով հանդես կգան հայտնի երաժիշտներ՝
Ալեքսանդր Ռուդինը /թավջութակ/
Յակոբ Կացնելսոնը /դաշնամուր/:
Ծրագրում՝
Schumann – Three Romances, Op. 94
Janáček – Pohádka
Grieg – Sonata for Cello and Piano in A Minor, Op. 36
Տոմսի արժեքը՝ 1000 դրամ:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել
/+374 10/ 52 26 91 հեռախոսահամարով:
Արդեն 16 տարի Իտալիայում անցկացվող «Արագած» միջազգային փառատոնն արդեն Հայաստանում է։ Փառատոնը Հայաստան է տեղափոխել փառատոնի գլխավոր տնօրեն և հիմնադիր, թավջութակահար Վահրամ Սարաջյանը։
Համերգները կկայանան տարբեր դահլիճներում. ընդհանուր 20 համերգ կլինի, որից 14-ը՝ պրոֆեսորների, իսկ 6-ը ուսանողների մասնակցությամբ։ Ուսանողների համերգները կանցկացվեն Կոնսերվատորիայի դահլիճում: Կանցկացվեն նաև վարպետության դասեր, որոնց մուտքն ազատ կլինի։
———————————————————————————–
On July 16, at 19:30 we are inviting to enjoy the next Concert of Aragats International Music Festival: Alexander Rudin and Jacob Katsnelson
-Program-
Schumann – Three Romances, Op. 94
Janáček – Pohádka
Grieg – Sonata for Cello and Piano in A Minor, Op. 36
Ticket price: 1000 AMD.
For more information, please call /+374 10/ 52 26 91