Հուլիսի 8-ին Երևանում մեկնարկում է «Արագած» երաժշտական միջազգային փառատոնը: Փառատոնին մասնակցում են աշխարհահռչակ երաժիշտներ, մանկավարժներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ:
Փառատոնի շրջանակներում առաջին համերգը կկայանա հուլիսի 13-ին, ժամը 15:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում: Կհնչեն Ֆ.Շուբերտի ստեղծագործությունները՝ Arpeggione Sonata, String Quintet in C Major:
Համերգային գեղեցիկ ծրագրով հանդես կգան հայտնի երաժիշտներ՝
Լևոն Համբարձումյանը՝ ջութակ, Անահիտ Ներսեսյանը՝ դաշնամուր, Կարեն Շահգալդյանը՝ ջութակ, Սոնա Արզումանյանը՝ ջութակ, Էլվիրա Միսբախովա՝ ջութակ, Կիրա Կրաֆտսոֆ՝ թավջութակ, Սոնա Մատուսոֆա՝ թավջութակ:
Տոմսի արժեքը՝ 1000 դրամ:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել
/+374 10/ 52 26 91 հեռախոսահամարով:
Արդեն 16 տարի Իտալիայում անցկացվող «Արագած» միջազգային փառատոնն արդեն Հայաստանում է։ Փառատոնը Հայաստան է տեղափոխել փառատոնի գլխավոր տնօրեն և հիմնադիր, թավջութակահար Վահրամ Սարաջյանը։
Համերգները կկայանան տարբեր դահլիճներում. ընդհանուր 20 համերգ կլինի, որից 14-ը՝ պրոֆեսորների, իսկ 6-ը ուսանողների մասնակցությամբ։ Ուսանողների համերգները կանցկացվեն Կոնսերվատորիայի դահլիճում: Կանցկացվեն նաև վարպետության դասեր, որոնց մուտքն ազատ կլինի։
———————————————————————————–
On July 13, at 15:00 we are inviting to enjoy Faculty Concert: Music of Franz Schubert,
Aragats International Music Festival
-Program-
Schubert – Arpeggione Sonata
Levon Ambartsumian, violin
Anahit Nersesyan, piano
Schubert – String Quintet in C Major
Karen Shahgaldyan, violin
Sona Arzumanyan, violin
Elvira Misbakhova, viola
Kira Kraftzoff, cello
Sonya Matoussova, cello
Ticket price: 1000 AMD.
For more information, please call /+374 10/ 52 26 91