Երևան, 2013թ.
Փառատոնը հիմնադրել է 2013թ. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, գեղարվետական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ, որի շրջանակներում ամեն տարի Երևանում հյուրընկալում է համաշխարհային մեծության սիրված արտիստների, որոնք իրենց կատարումներով ընդլայնում են Արամ Խաչատրյանի երաժշտության ճանաչումը:
Ամենամյա փառատոնի պատմության մեջ Խաչատրյանի ստեղծագործություններն են կատարել այնպիսի աշխարհահռչակ արտիստներ, ինչպիսիք են Ջոն Մալկովիչը, Զախար Բրոնը, Մաքսիմ Վենգերովը, Սերգեյ Խաչատրյանը, Մայու Քիշիման, Նինգ Ֆանգը, Բորիս Բերեզովսկին, Գլորիա Քամփաները, Գոթյե Կապյուսոնը, և այլոք:
Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2021 թվականի նոյեմբերից Եվրոպական փառատոների ասոցիացիայի (The European Festivals Association, EFA) անդամ է։
Մարսել, 1982թ.
Հիմնադիր՝ Արամ Խաչատրյանի անվան հիմնադրամ, Մարսել
Մրցույթը հիմնադրվել է 1982թ. Արամ Խաչատրյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ և անցկացվել մի քանի տարի: Մրցույթի պատվավոր ժյուրի կազմում ընդգրկված են եղել կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը և դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը: Ժյուրիի կազմում ընդգրկված էին նաև այնպիսի ականավոր աշխարհահռչակ երաժիշտներ, ինչպիսիք են ֆրանսիացի դաշնակահար Պիեռ Բարբիզեն, շեփորահար Մորիս Անդրեն և այլոք:
Երևան, 1978թ.
Ա. Խաչատրյանի անվ. պատանի ստեղծագործողների ամենամյա ստուգատես-փառատոնը անցկացվում է սկսած 1978 թվականից: Նախաձեռնությունը Երևանի քաղաքապետարանինն է: Հիմնադրման օրից այն անցկացվում է Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6–ին, որին մասնակցում են համայնքային ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների պատանի ստեղծագործողները:
Փառատոնի նպատակն է բացահայտել օժտված և տաղանդավոր երեխաների ստեղծագործական ձիրքը, աջակցել հայկական կոմպոզիտորական դպրոցի զարգացմանը: