Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում միշտ աշխուժություն է տիրում: Այստեղ հաճախակի կազմակերպվող բազմաբնույթ միջոցառումները ընթանում են ջերմ մթնոլորտում:
Արդեն ավանդական դարձած միջոցառումներն են.
Ամեն տարի հունսի 6-ին` Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, նրա շիրիմին այցելությունից հետո թանգարանում տեղի է ունենում պատանի կոմպոզիտորների մրցույթ-ստուգատեսը
Փառատոներ, անվանի կոմպոզիտորներին, երաժիշտ-կատարողներին, մշակույթի գործիչներին նվիրված երեկոներ, հուշ-երեկոներ, հոբելյաններ, ժամանակավոր ցուցահանդեսներ: «Արամ Խաչատրյանը և արդի աշխարհը» խորագրով միջազգային գիտաժողովները արդեն դարձել են ավանդական: Ավանդական են դարձել նաև «Երաժշտական հինգշաբթիներ Արամ Խաչատրյանի տանը» և «Աշխարհի հայտնի կոմպոզիտորների տուն- թանգարանները Արամ խաչատրյանի տուն- թանգարանին հյուր» միջոցառումների շարքը: Զանազան միջոցառումներ իրականացվում են Արամ Խաչատրյան տրիոյի հետ համագործակցությամբ Տուն-թանգարանում մշակվում և իրականացվում են կրթական ծրագրեր տարբեր սոցիալական և տարիքային խմբերի համար