Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի այցելուները VR ակնոցների շնորհիվ հնարավորություն ունեն հայտնվել կոմպոզիտորի աշխատասենյակում և հետևել «Գայանե» բալետի ամենահայտնի հատվածներից մեկի՝ «Սուսերով պարի» ստեղծման ընթացքին:
VR ակնոցով այցելուները հնարավորություն ունեն տեսնելու Արամ Խաչատրյանին՝ ստեղծագործական ակտիվ իրավիճակում. նա նվագում է, մոտենում է գրասեղանին, մտորում և նոտագրում է, հնչում է «Սուսերով պարի» երաժշտությունը:
Այն մեծ հետաքրքրություն է առաջացրել այցելունների շրջանում: Նորագույն տեխնոլոգիաները երկար տարիներ է՝ իրենց հաստատուն տեղն են գտել տուն-թանգարանում:
VR ակնոցների ծառայությունից կարող են օգտվել նաև խմբերը՝ նախնական գրանցմամբ:
Հասցե՝ Զարոբյան 3
Հեռ.՝ +374 10 522691
Աշխատանքային ժամերին և գնացուցակին կարող եք ծանոթանալ՝ այստեղ: