Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի «Դասական երաժշտությունը մուլտֆիլմերում» բոլորի կողմից սիրված ԿՐԹԱԿԱՆ-ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ այս անգամ անցկացվեց մեր գործընկերների հետ համատեղ՝ 2 տարբեր, բայց հարևան վայրերում՚
Տուն-թանգարանի հարևանությամբ տեղակայված Common Ground Books & Spirits գրախանութ-սրճարանի նախաձեռնությամբ իրենց հյուրընկալ սրահում երեխաները ինտերակտիվ խաղերի միջոցով ծանոթացան տարբեր մուլտֆիլմերում հնչող դասական ստեղծագործություններին, «Հնչյուններ և գույներ» ծրագրի շրջանակներում Խաչատրյանի երաժշտության ներքո իրենց պատկերացումները հանձնեցին թղթին /նկարչություն/, ապա ծրագրավարի ուղեկցությամբ այցելեցին Տուն-թանգարան՝ ծանոթանալու Մաեստրոյի տան հուշային հատվածին: Ծրագրի մասնակիցները VR ակնոցների շնորհիվ հնարավորություն ունեցան հայտնվելու նաև կոմպոզիտորի աշխատասենյակում և հետևելու «Գայանե» բալետի ամենահայտնի հատվածներից մեկի՝ «Սուսերով պարի» ստեղծման ընթացքին:
Ծրագրի լեզուն՝ ռուսերեն
«ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐՈՒՄ» կրթական ծրագիրը նախատեսված է 6-12 տարեկան երեխաների համար:
Կրթական ծրագրերին մասնակցությունը խմբերով է՝ նախնական գրանցմամբ:
Այն իր մեջ ներառում է՝
Ծանոթություն տարբեր մուլտֆիլմերում հնչած դասական ստեղծագործություններին՝ ինտերակտիվ խաղերի միջոցով,
Մաեստրոյի տան հուշային հատվածի այցելություն,
«Հնչյուններ և գույներ» ծրագրի շրջանակներում` սեփական գլուխգործոցների ստեղծում` Խաչատրյանի երաժշտության ներքո:
VR-ակնոց և «Սուսերով պարը»
VR ակնոցների ծառայությունից կարող են օգտվել թե՛ անհատները, թե՛ խմբերը՝ նախնական գրանցմամբ:
Հասցե՝ Զարոբյան 3