«Երաժշտական արշավ» փառատոնը Հայաստանում է:
Փառատոնի երկրորդ օրը իր հյուրընկալ դռները բացեց հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տուն -թանգարանը։



Համերգի մասնակիցները մի քանի ժամ շարունակ հնարավորություն ունեցան վայելելու աշխարհահռչակ դասականների՝ Արամ Խաչատրյանի, Մոցարտի, Շուբերտի և այլ երաժշտական հանճարների գլուխգործոցները:
Համերգին ելույթ ունեցան աշխարհահռչակ երաժիշտներ Հայաստանից, Ռուսաստանից, Կանադայից և Ավստրիայից՝ Արմինե Գրիգորյան (դաշնամուր),
Կարեն Շահգալդյան (ջութակ),
Բորիս Անդրիանով (թավջութակ),
Աննա Կոշկինա (թավջութակ),
Սերգեյ Դոգադին (ջութակ),
Սարա Մակէլվարի (ալտ),
Դմիտրի Իլլարիոնով (կիթառ),
Նադեժդա Գուլիցկայա (սոպրանո),
Պյոտր Լաուլ (դաշնամուր):










