Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հավաքածուն համալրվեց ևս մի քանի եզակի հրատարակություններով և ձայնասկավառակով, որոնք տուն-թանգարանին նվիրաբերեց մեր լավագույն բարեկամներից մեկը՝ Հայկարամ Նահապետյանը:
Նշենք, որ Հայկարամ Նահապետյանը Հանրային հեռուստաընկերության հատուկ թղթակիցն է ԱՄՆ-ում: Պրն Նահապետյանը մի քանի ամիս առաջ ևս եզակի նյութեր է նվիրաբերել տուն-թանգարանին:
Եվս մեկ անգամ խնդրում և կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր կունենան Արամ Խաչատրյանին վերաբերող գրքեր, հոդվածներ, լուսանկարներ, նամակներ և այլ նյութեր, հանձնել պահպանության Տուն-թանգարանին: Տուն-թանգարանը լավագույնս կպահպանի աշխարհահռչակ հայի մասին պատմող բոլոր նմուշները: