Արամ Խաչատրյան համերգասրահը գտնվում է Երևանի սրտում: Այն մայրաքաղաքի ճարտարապետական գոհարներից է: Համերգասրահը իր դռները բացել է 1953 թվականի մայիսի 17-ին «Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ» անվան տակ: Իսկ 1979 թվականից ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ այն կրում է հայ նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի անունը:
Արամ Խաչատրյան համերգասրահը նախատեսված է 1300 հանդիսականի համար:
Համերգասրահի առջևում գտնվում է Արամ Խաչատրյանի արձանը (հեղինակ` Յուրի Պետրոսյան), որը տեղադրվել է 1999թ. հունիսի 6-ին` կոմպոզիտորի ծննդյան առիթով: