Հոբելյանական շրջագայության ընթացքում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյանի տրիոյի դաշնակահարուհի , պրոֆեսոր Արմինե Գրիգորյանը, Տրիոյի երաժիշտներ՝ ջութակահար Կարեն Շահգալդյանի և թավջութակահար Կարեն Քոչարյանի հետ հյուրընկալվել են Նիժնի Նովգորոդի Արամ Խաչատրյանի անվան մանկական արվեստի դպրոցում:
Տրիոյի երաժիշտներին դիմավորեցին աղուհացով, ի պատիվ կազմակերպվել էր նաև համերգ՝ դպրոցի սաների մասնակցությամբ:
Համերգից հետո դպրոցի տնօրեն Նատալյա Ալեքսանդրովնա Էրեմինայի ներկայացրեց դպրոցը, պատմեց ուսումնական հաստատության կյանքի, ձեռքբերումների և ապագայի ծրագրերի մասին։
Նշենք, որ Նիժնի Նովգորոդի Արամ Խաչատրյանի անվան մանկական արվեստի դպրոցը անվանակոչվել է Մաեստրոյի անունով 2015 թվականին: 2021 թվականին դպրոցի հարևանությամբ տեղադրվել է Արամ Խաչատրյանի կիսանդրին: